Կուրիլյան կղզիներում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

12:45   25 Մարտ 2020    308

Ռուսաստանին պատկանող Կուրիլյան կղզիներում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչից հետո ցունամիի առաջացման վտանգ է հայտարարվել:

Սակայն ավելի ուշ վտանգի վերաբերյալ նախազգուշացումը հանվել է, գրում է theguardian.com-ը:

Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների՝ օջախը գտնվել է 59 կմ խորության վրա:

Հաղորդվում է, որ Պարամուշիր կղզում բնակիչների մի մասը տարհանվել է:

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկություն չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները