Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Politico-ն` հղում անելով իր աղբյուրներին:
Իր դիրքորոշումը Սպիտակ տան ղեկավարը հայտնել է մարտի 9-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
ԱՄՆ ղեկավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը հավանություն է տվել Էր Ռիադի ծրագրերին, միևնույն ժամանակ կոչ անելով թույլ չտալ նավթի գների զգալի անկում` պաշտպանելու համար ԱՄՆ-ում վառելիք արտադրողների շահերը: Սակայն Թրամփի և արքայազնի խոսակցությանը հաջորդող երկու շաբաթներից հետո նավթի գների կտրուկ անկումը, այնուամենայնիվ, անակնկալի է բերել ԱՄՆ-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարության պաշտոնյաները Թրամփի աշխատակազմին համոզում են Սաուդյան Արաբիայի հետ դաշինք ստեղծել` նավթի գները կայունացնելու համար: Ենթադրվում է, որ նման որոշումը կարող է կանգնեցնել նավթի գների անկումը և թուլացնել Սաուդյան Արաբիայի համագործակցությունը Ռուսաստանի հետ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թրամփ