COVID-19-ից աշխարհում մահացել է ավելի քան 18 հազար մարդ. South China Morning Post

14:55   25 Մարտ 2020    349

Մարտի 25-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 399,191 դեպք, որոնցից մահացել են 18,149 մարդ, առողջացել են 101 հազարը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է South China Morning Post պարբերականը:

Ինչպես նշվում է, վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 43,591-ով, մահացածներինը՝ 2,058-ով:

Եվրոպայում Իտալիան առաջվա պես վարակվածների եւ մահացածների թվով առաջինն է (6,820 մահացածներ, 69,176 հիվանդներ):

Իսպանիայում գրանցվել է հիվանդության 39,673 դեպք (մահացել են 2,696 հազարը), Գերմանիայում՝ 27,436 հազար (114), Ֆրանսիայում՝ 22,300 հազար (1,1 հազար):

ԱՄՆ-ում գրանցվել է հիվանդության վարակման 44,դեպք, մահացել են 541-ը:

Ասիայում առաջին տեղում շարունակում է մնալ մայրցամաքային Չինաստանը, որտեղ դեկտեմբերից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3,281 մարդ, գրանցվել է հիվանդության 81,218 հազար դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները