Պուտինը հետաձգել է սահմանադրական հանրաքվեն եւ հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարել

18:07   25 Մարտ 2020    317

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ապրիլի 22-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեն կհետաձգվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Քվեարկության նոր օրը, Պուտինի խոսքով, կորոշվի ավելի ուշ` կախված Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի զարգացումից, հայտնում է «Մեդուզա»-ն:

Նա նաեւ մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածը ոչ աշխատանքային է հայտարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները