Պուտինը հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

19:50   25 Մարտ 2020    244

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը կարող է նրան հնարավորություն տալ 2024 թվականին վերընտրվել նախագահի պաշտոնում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը:

ՌԴ նախագահը նոր ժամկետի մասին չի խոսել և ասել է, որ դա կախված կլինի համավարակի տարածման մակարդակից: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 000-ը, ավելի քան 18900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 000-ը:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները