Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը Ճապոնիայում չեղարկվել է

20:13   25 Մարտ 2020    606

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը դեռևս չսկսած դադարեցվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Խաղերի կազմկոմիտեն: Քանի որ 2020 թվականին նախատեսված խաղերը տեղափոխվել են հաջորդ տարի, օլիմպիական ջահի փոխանցումավազքը, որը պետք է սկսվեր մարտի 26-ին, չեղարկվել է: Դեռևս հայտնի չէ, թե երբ այն կկայանա:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգել: Դրանք կկայանան 2021թ-ի հուլիսին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք պետք է մեկնարկեին2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին: Խաղերը հետաձգվեցին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օլիմպիական-խաղեր  


Վերնագիրի այլ պիտակները