Վիետնամական ավիաընկերությունը պարգևատրում է խոստացել կորոնավիրուսով հիվանդ ուղևորներին հայտնաբերելու համար

20:28   25 Մարտ 2020    266

Վիետնամական Vietjet ավիաընկերությունը ուղևորներին պարգևատրում է խոստացել իրենց չվերթներում կորոնավիրուսով հիվանդներին հայտնաբերելու համար՝ հայտնում է The Sun-ը:

Ըստ բրիտանական թերթի, պարգևատրումը կկազմի 14 հազար դոլար։ Խրախուսման միջոցը ուղևորներին կորոնավիրուսից պաշտպանելու համար Sky Covid Care նոր ծրագրի ապահովագրական ծածկույթի մի մասն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ապահովագրությունը հասանելի կլինի ներքին թռիչքներ իրականացնող ուղևորների համար՝ 2020 թվականի մարտի 23-ից հունիսի 30-ը: Թռիչքների ընթացքում և օդանավակայանի տերմինալների մուտքի մոտ մարդիկ պարտավորվում են դիմակներ կրել և հետևել ինքնապաշտպանական այլ միջոցներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Vietjet  


Վերնագիրի այլ պիտակները