Հայտնի են Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստի արդյունքները. РИА Новости

22:47   25 Մարտ 2020    307

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը ևս բացասական է:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կառավարության պաշտոնական ներկայացուցչին:

«Կանցլեր Անգելա Մերկելի երկրորդ թեստի պատասխանը նույնպես բացասական է»,- հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Մերկելը կիրակի օրվանից ինքնամեկուսացել էր տանը, երբ պարզվել էր, որ բժիշկը, որի հետ նա շփվել էր օրեր առաջ, կորոնավիրուսով է վարակվել: Կանցլերն առաջին թեստը հանձնել էր երկուշաբթի, որի պատասխանը բացասական էր եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները