Իսրայելը պատրաստվում է երկրի լիակատար շրջափակմանը

09:25   26 Մարտ 2020    199

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 25-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին իշխանությունները պատրաստ են երկրի լիակատար շրջափակմանը:

«Այն քայլերը, որոնք մենք ձեռնարկել ենք Իսրայելում, ձեռնարկվում են ամբողջ աշխարհում, սակայն դրանք բավարար չեն, քանի որ հիվանդների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր երեք օրը մեկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկու շաբաթ անց մենք կարող ենք ունենալ արդեն հազարավոր հիվանդներ, որոնցից շատերը մահվան շեմին կհայտնվեն։ Այդ պատճառով, իրավիճակի բարելավում չտեսնելու դեպքում, մենք այլ ընտրություն չենք ունենա, քան երկրում ամբողջական շրջափակում մտցնելը»,-ընդգծել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ ամբողջական շրջափակումը մի քանի օրվա հարց է։

Վերջին տվյալներով՝ Իսրայելում կորոնավիրուսով վարակված է 471 417 մարդ, որոնցից 5-ը մահացել են, 39-ի վիճակը գնահատվում է ծանր, 64-ը՝ ապաքինվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները