Նորածնին ծանր վիճակում Մառնեուլիից Թբիլիսի են տեղափոխել

10:03   26 Մարտ 2020    227

Մառնեուլիից Թբիլիսի է տեղափոխվել 2-շաբաթական նորածինը, նա ծանր վիճակում է եւ միացված է արհեստական շնչառության ապարատին, լրագրողներին ասել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի Առաջին համալսարանական կլինիկայի բժիշկ Լալի Թուրձելաձեն:

Նորածնի մոտ սուր շնչառական դիսթրես համախտանիշ է. սա կյանքին սպառնացող թոքերի բորբոքային վնասվածք է: Նորածնին արդեն կատարել են կորոնավիրուսի ախտորոշման թեստ, արդյունքները հայտնի կլինեն երեկոյան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պացիենտը ծանր վիճակում է, բայց ոչ անհուսալի: Նրա մոտ սուր շնչառական դիսթրես համախտանիշ է, կատարվում է սովորական վերակենդանացում, ինչպես նախատեսված է նորածինների շրջանում ուղեցույցով: Շնչառական դիսթրես համախտանիշը ավելի ծանր է, քան թոքաբորբը: Մենք ամեն կերպ փորձում ենք երեխային այդ վիճակից դուրս բերել: Ամեն ինչ արվում է ըստ ուղեցույցի, պատասխանի ենք սպասում»,- հայտարարել է Թուրձելաձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները