ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

10:24   26 Մարտ 2020    191

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1000-ը:

Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի կայքը, որն իր հաշվարկներն անում է դաշնային և տեղական վիճակագրության հիման վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համալսարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցում է 68 500-ը, 1031 մարդ մահացել է:

Երեք օր առաջ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 390 էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները