Ինչի մասին էր զգուշացնում Բիլ Գեյթսը Ամենակարևոր լուրերը

11:04   26 Մարտ 2020    227

Մոտ հինգ տարի առաջ Բիլ Գեյթսը խոսել է համավարակների մասին:

Մոլորակի ամենահաջողակ եւ հարուստ մարդկանցից մեկը, որն իր գործունեությամբ, կարելի է ասել, կերտել է ժամանակակից աշխարհի ներկայիս տեսքը, կարծում եմ, բոլորի համար պետք է որ անառարկելի հեղինակություն լինի՝ անկախ նրանից, թե ինչի մասին է նա խոսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գեյթսի ելույթի էությունն այն է, որ միկրոբների եւ վարակի տարածումը (որը կարող է լինել նաեւ միտումնավոր) ժամանակակից աշխարհում շատ ավելի վտանգավոր է, քան հրթիռները:

Այն ժամանակ Աֆրիկայում մոլեգնում էր «էբոլայի» համաճարակը, որը խլեց ավելի քան 11 հազար մարդու կյանք: «Մայքրոսոֆթի» հիմնադրի ուղերձի իմաստն այն է, որ պետությունները փոխանակ իրար սպառնան, միլիարդներ ծախսեն հրթիռների վրա, ավելի լավ է կենտրոնանան համաշխարհային մարտահրավերների վրա, որոնց դիմակայելուն նրանք պատրաստ չեն:

Գեյթսն առաջարկում է օգտագործել աշխարհի նյութական, կազմակերպչական, մտավոր, զինվորական ներուժը՝ վտանգի դեմն առնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները