Փորձագետը Գերմանիայում վերջին 70 տարվա ընթացքում արտադրության ոլորտում ամենաուժեղ անկումն է կանխատեսել

11:22   26 Մարտ 2020    264

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով Գերմանիան կարող է արտադրության ոլորտում վերջին 70 տարվա ընթացքում ամենալուրջ անկումն արձանագրել:

Այս մասին DW-ին հայտնել Է Մյունխենի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Կլեմենս Ֆյուստը, որը զբաղվում է արդյունաբերության ճյուղերի աշխատանքի վերլուծությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա ներկայիս իրավիճակը համեմատել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետ՝ ընդգծելով, որ «այս անգամ ամեն ինչ ավելի վատ կլինի»։

«Հիմա մենք խնդիր ունենք տնտեսության իրական հատվածի հետ։ Մենք դադարեցնում ենք տնտեսական գործընթացները»,- հայտնել է ինստիտուտի ղեկավարը։

Նրա խոսքով՝ միակ բանը, որ կարող է օգնել պետությանը՝ արտադրական կյանքի վերկանգնումն ու համավարակի դեմ պայքարի միջոցների համաձայեցումն է։

«Ահա թե ինչ պետք է անենք, և սա շատ դժվար է մի շարք պատճառներով։ Այդ պատճառով կարծում եմ, որ այս ճգնաժամը շատ ավելի խորն է լինելու, քան ֆինանսական անկումը»,- հավելել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները