Էլիզաբեթ 2-րդը կորոնավիրուսի ֆոնին ստիպված է եղել երկրի վարչապետի հետ ամենշաբաթյա քննարկումը հեռախոսով անցկացնել

11:34   26 Մարտ 2020    246

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը որդու՝ Ուելսի արքայազն Չարլզի մոտ նոր տեսակի կորոնավիրուսի ախտորոշումից հետո, ստիպված է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ իր ամենաշաբաթյա քննարկումը հեռախոսով անցկացրել։

Աղբյուրի հաղորդմամբ՝ միապետն իր կառավարման տարիներին ամենաշաբաթյա հանդիպումներ է ունեցել երկրի բոլոր վարչապետերի հետ, սակայն Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի տարածման ֆոնին Էլիզաբեթ 2-րդը Բորիս Ջոնսոնի հետ քննարկումն այս անգամ անցկացրել է հեռակա կարգով։

Ավելի վաղ արքայազն Չարլզի գրասենյակը՝ Քլարենս Հաուսը, հայտարարություն էր տարածել առ այն, որ 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ հաղորդման՝ 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուսի ախտանշանները մեղմ են արտահայտված, և նա այժմ իրեն լավ է զգում: Նրա կինը՝ Քորնուելի դքսուհին, ևս թեստ է հանձնել, սակայն, ի տարբերություն ամուսնու, նրա պատասխանը բացասական է եղել:

Քլարենս Հաուսի փոխանցմամբ՝ ամուսիններն այժմ ինքնամեկուսացել են Շոտլանդիայի Բալմորալ դղյակում:

Քլարենս Հաուսի հայտարարությունն անմիջապես անհանգստության ալիք է բարձրացրել Էլիզաբեթ 2-րդի առողջությամբ մտահոգված բրիտանացիների շրջանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները