Կորոնավիրուսը վատիկանյան պարբերականին ստիպել է հրաժարվել տպագիր տարբերակից

11:43   26 Մարտ 2020    256

Վատիկանյան L'Osservatore Romano օրաթերթը, որը Ֆրանցիսկոս պապը կատակով անվանել է «կուսակցության թերթ», կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է տպագրությունը՝ գրեթե 160 տարում երրորդ անգամ:

Խմբագիր Անդրեա Մոնդայի խոսքով՝ թերթը, որը հիմնադրվել է 1861 թվականին, կշարունակվի հրապարակվել համացանցում, եւ նրա աշխատակիցների մեծ մասը՝ մոտ 60 մարդ, ներառյալ 20 լրագրող, տանից կաշխատեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իրականությունն այնպիսին է, որ մենք դեռեւս բախվում ենք ճգնաժամին»,- ասել է Մոնդան Reuters գործակալությանը:

Թերթի մոտ 5 հազար տպաքանակը համաչափ չէ միջազգային եւ եկեղեցական գործերի վերաբերյալ Վատիկանի կարծիքի լայն ազդեցությանը: Դրան հետեւում են շատ դեսպաններ:

«Մենք կաշխատենք հնարավոր ամեն ինչ անել համացանցում ընթերցողների լսարանը մեծացնելու համար, առայժմ չենք կարող կրկին տպագրվել»,- ասել է Մոնդան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները