Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 77-ի

12:42   26 Մարտ 2020    291

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 77-ի:

«Մենք կորոնավիրուսով վարակված երկու նոր հիվանդ ունենք, նրանցից մեկի վիճակը ծանր է: Նա ծանր թոքաբորբ ունի, որն ուղեկցվում է շնչառական անբավարարությամբ»,-տեղեկացրել է վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:

Ներկայում Վրաստանում կարանտինի մեջ է գտնվում 4055 մարդ, 252 անձ մեկուսացված է հիվանդանոցներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 640 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները