Մեկնարկել է G20-ի պատմության մեջ առաջին վիրտուալ գագաթնաժողովը

18:02   26 Մարտ 2020    239

Մեկնարկել է «Մեծ քսանյակի» պատմության մեջ առաջին վիրտուալ գագաթնաժողովը, որը նվիրված է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս տարի G20-ում նախագահում է Սաուդյան Արաբիան, և գագաթնաժողովի բացումն արել է սաուդացի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ-Սաուդը: Մյուս համաշխարհային առաջնորդները թագավորի խոսքին հետևել են իրենց աշխատասենյակներից էկրանների օգնությամբ:

«Մեր հանդիպումն անցկացնում ենք՝ ցույց տալով մեր՝ աշխարհի խոշորագույն տնտեսությունների ղեկավարների պատասխանատվությունը կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու հարցում, ինչը պահանջում է վճռական միջոցների ձեռնարկում տարբեր մակարդակներով»,- ասել է սաուդացի թագավորը:


ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը ևս միացել է տեսահամաժողովին իր մերձմոսկովյան նստավայրի աշխատասենյակից: Գագաթնաժողովին միացել են նաև Իսպանիայի, Հորդանանի, Սինգապուրի, Շվեյցարիայի ղեկավարները:

Միջազգային կազմակերպությունները ժողովում ներկայացնում են ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Համաշխարհային բանկի խումբը, ԱՄՀ-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները