Հարին և նրա կինը թագավորական լիազորություններից հրաժարվելուց հետո կփոխեն իրենց ազգանունները

18:21   26 Մարտ 2020    238

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորություններից հրաժարվելուց հետո կփոխեն իրենց ազգանունները։

Սասեքսի դուքսը և դքսուհին պաշտոնապես թագավորական ընտանիքի ավագ անդամների իրենց պարտականությունները կդադարեն կատարել մարտի 31-ից սկսած։ Թագավորական տիտղոսները կորցնելուց հետո զույգը ստիպված կլինի իր համար նոր ազգանուն ընտրե, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Աղբյուրների փոխանցմամբ՝ առավել հավանական է, որ ամուսնական զույգը կընտրի Սասեքս ազգանունը, սակայն կան նաև այլ ենթադրություններ․ դպրոցում և բանակում արքայազն Հարին օգտագործել է Ուելս ազգանունը, ուստի հնարավոր է, որ վերջինս հենց այդ ազգանունն ընտրի իր համար։ Հավանական է, որ այդ դեպքում Մեգան Մարքլը պահպանի իր օրիորդական ազգանունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները