Զուրաբիշվիլին 30 հազար լարի է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

18:35   26 Մարտ 2020    255

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 30 հազար լարի է նվիրաբերել ազգային հիմնադրամին երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Այս մասին Զուրաբիշվիլին հայտնել է Facebook-ի իր էջում տեսաուղերձի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վրաստանի կառավարությունը մարտի 24-ին հայտնել է StopCoV հիմնադրամի ստեղծման մասին: Մինչ այդ հաջողվել է հավաքել ավելի քան 6,5 մլն լարի (1,9 մլն դոլար): Գումարը փոխանցել են քաղաքացիները, էմիգրանտները, քաղաքական գործիչները, գործարարները, բանկերը, խոշոր եւ փոքր ընկերությունները, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Զուրաբիշվիլին 30 հազար լարի է հատկացրել իր սեփական բարեգործական հիմնադրամից: Նա նաեւ դիմել է արտերկրում գտնվող քաղաքացիներին:

«Ուզում եմ դիմել Ձեզ՝ իմ համահայրենակիցներին, որոնք գտնվում են երկրից եւ իրենց ընտանիքներից հեռու, այլ երկրներում, որտեղ տարածված է կորոնավիրուսը: Եղեք շատ ուշադիր, հետեւեք բոլոր խորհուրդներին: Մենք միասին անպայման կհաղթենք»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները