ԱՀԿ-ի ղեկավարը համեմատել է 2008-ի ճգնաժամի ազդեցությունը COVID-19-ի համաճարակի ազդեցության հետ

18:55   26 Մարտ 2020    263

SARS-CoV-2 կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված տնտեսական անկումը կարող է ավելի վատ հետեւանքներ ունենալ, քան 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը:

Այս մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Ռոբերտո Ազեվեդոն:

«Այս պանդեմիան, անկասկած, շատ ուժեղ կանդրադառնա տնտեսության, առեւտրի եւ, հետեւաբար, մարդկանց աշխատատեղերի եւ բարեկեցության վրա... Վերջին կանխատեսումները խոսում են տնտեսական անկման եւ աշխատատեղերի կորստի մասին, որոնք ավելի վատը կլինեն, քան 12 տարի առաջ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեպքում էր»- նշել է Ազվեդոն ԱՀԿ կայքում հրապարակված տեսանյութում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները