Եվրոպան կկանգնի «ծանր եւ լուրջ անկման» առջեւ. Իտալիայի վարչապետ

20:27   26 Մարտ 2020    344

Կորոնավիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակներից հետո Եվրոպան կկանգնի «ծանր եւ լուրջ անկման» առջեւ, եւ հատուկ միջոցներ են անհրաժեշտ հետեւանքները մեղմելու համար:

Սենատին ուղղված իր ուղերձում Կոնտեն ասել է, որ Եվրոպան կկարողանա «հաղթահարել ցնցումը միայն արտակարգ եւ բացառիկ միջոցների օգնությամբ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իտալիայում հայտարարված խիստ մեկուսացման ռեժիմի պատճառով երկրի տնտեսությունը փաստացի «ծնկի է եկել»: Ավելի քան 25 միլիարդ եվրոյի խթանիչ միջոցների երկրորդ փաթեթը Կոնտեն խոստացել է ապրիլ ամսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները