Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

21:02   26 Մարտ 2020    328

Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:

Այս մասին հայտարարել է Ղազախստանի հասարակական զարգացման եւ տեղեկատվության նախարար Դաուրեն Աբաեւը:

«Ցավոք, այսօր կորոնավիրուսից Ղազախստանի քաղաքացի է մահացել: Խորին ցավակցություն ենք հայտնում մահացածի հարազատներին եւ մտերիմներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մենք բոլորս ցավում ենք: Այդ դեպքը հերթական անգամ մեզ հիշեցնում է կորոնավիրուսի վտանգի մասին: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, փորձություն է մեր բոլորիս համար»,- հայտնել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները