Կորոնավիրուսի բռնկումը կարող է ցիկլային բնույթ ստանալ

09:25   27 Մարտ 2020    200

Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման հարցերով առաջատար ամերիկյան մասնագետը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի բռնկումը, հնարավոր է, ցիկլային բնույթ ստանա եւ կարող է վերադառնալ առավել ուժեղ ձեւով, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն։

Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ասել է, որ վիրուսը սկսում է տարածվել Հարավային Աֆրիկայում եւ հարավային կիսագնդի այլ երկրներում, որտեղ շուտով ձմեռ կսկսվի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ֆաուչիի խոսքերով, եթե այդ տարածաշրջաններում կորոնավիրուսի զգալի բռնկում լինի, ապա դա ցույց կտա, որ վիրուսի տարածումը կարող է ստանալ ցիկլային բնույթ եւ հյուսիսային կիսագնդի երկրներին այդ դեպքում հարկ կլինի պատրաստ լինել համաճարակի երկրորդ ցիկլին հաջորդ տարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները