Մադուրոն անհիմն է որակել ԱՄՆ կողմից թմրաահաբեկչության մեղադրանքները

11:28   27 Մարտ 2020    235

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն անհիմն է որակել ԱՄՆ կողմից թմրաահաբեկչության մեղադրանքները:

«Վենեսուելան վերջին 15 տարում թմրաիրացման դեմ պայքարում ռեկորդային ցուցանիշներ ունի: Թմրապետությունը ձեւավորված է Կոլումբիայում»,- ասել է նա կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է պետության ղեկավարի Twitter-յան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մադուրոյի կարծիքով՝ իրեն ուղղված մեղադրանքներով Վաշինգտոնը փորձում է ուշադրությունը շեղել առողջապահության ոլորտի ճգնաժամից, որին ԱՄՆ-ն բախվել է նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները