ԱՄՆ-ում կինը մտել է առևտրի կենտրոն և միտումնավոր հազացել մթերքի վրա

12:17   27 Մարտ 2020    233

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի դատախազությունը քննում է մի գործ, ըստ որի՝ մի կին խանութում միտումնավոր հազացել է թարմ մթերքի վրա:

Այս մասին հայտնի է դառում առևտրի ցանցի՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեպքը տեղի է ունեցել Հանովեր քաղաքի խանութներից մեկում, որի տնօրինության խոսքով՝ միջադեպի հետևանքով խանութին հասցված վնասը գերազանվում է 35 հազար դոլարը։

«Մենեջերը մեզ տեղակացրել է, որ մի կին մտել է խանութ և սկսել միտումնավոր հազալ թարմ մթերքի, ինչպես նաև այլ առանձին բաժիններում հացի, մսի և մթերային այլ ապրանքներ վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտնի է, որ խանութի աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի հետևանքով անվտանգության կանոնների պահպանման շրջանակներում ստիպված են եղել դեն նետել ապրանքները, որոնց վրա, հնարավոր է՝ կնոջ թուքը հայտնված լիներ։ Բացի այդ, աշխատակիցները ստիպված են հավելյալ ախտահանում իրականացնել բոլոր այն հատվածներում, որտեղով անցել է կինը:

«Մենք ստուգում ենք՝ արդյոք ապահովագրությունն այս վնասը կհատուցի, սակայն բոլոր դեպքերում մյուս տարի ստիպված կլինենք բարձրացնել ապրանքների գները»,- պարզաբանել են խանութից։

Իրավախախտին բռնել են խանութի աշխատակիցները, այնուհետև փոխանցել նրան ոստիկանությանը։ Նախատեսվում է, որ կնոջից COVID-19 առկայությունը ստուգող թեստ կվերցնեն։

Ջոն Հոփկինսի անվան համալսարանի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առնվազն 70 000 դեպք, որից 1070-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 619 մարդ։ Փենսիլվանիա նահանգում գրանցվել է վարակման 1687 դեպք, որից 16-ը՝ մահվան ելքով։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532 263-ի, որից 24 090-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 124 349 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները