Ամերիկացի բժիշկները տեսանյութով ցույց են տվել՝ ինչպես է կորոնավիրուսն ազդում թոքերի վրա

12:48   27 Մարտ 2020    227

ԱՄՆ Ջորջ Վաշինգտոն համալսարանի հիվանդանոցի մասնագետները տեսանյութով ցուցադրել են, թե ինչպես է COVID-19 վարակն ազդում մարդու թոքերի վրա։

Տեսանյութում ցուցադրվում են 59 տարեկան տղամարդու թոքեր, որոնք մի քանի օրվա ընթացքում պատվել են վարակով ։ Հիվանդության ագրեսիվ բնույթի հետևանքով հիվանդին ստիպված են եղել արհեստական շնչառական սարքին միացնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բժիշկները չեն բացառում, որ թոքային հյուսվածքների նման ախտահարման հետևանքով հնարավոր է, որ հիվանդն ամբողջությամբ չկազդուրվի հետագայում։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների համաշխարհային փորձարկումների մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները