Ուկրաինայում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 196-ի

13:42   27 Մարտ 2020    265

Նոր տիպի կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն Ուկրաինայում հասել է 196-ի։

Առողջապահության նախարարության տվյալներով, մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի տարածքում կորոնավիրուսի 40 նոր դեպք է գրանցվել։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 196 մարդ է կազմում, որոնցից 5-ը մահացել են, նշվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, հիվանդներից մեկն առողջացել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ուկրաինայի կառավարությունը կարանտինը երկարաձգել է մինչև ապրիլի 24-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները