Xiaomi Mi 10 Pro-ն չի թողարկվի Եվրոպայում

17:24   27 Մարտ 2020    259

Թվում է, թե ընկերությունը չի ցանկանում վաճառել չափազանց թանկ սարք:

Փետրվարին Xiaomi-ն չինական շուկայի համար ներկայացրեց դրոշակակիր Mi 10 և Mi 10 Pro-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանից հետո ընկերության երկրպագուները սպասում էին արևմտյան շուկաներում սմարթֆոնի թողարկմանը, բայց կարծես շատերը հիասթափվելու են։

Հայտնի դարձավ, որ մի շարք երկրներ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը և Հնդկաստանը, կստանան միայն ստանդարտ Xiaomi Mi 10, որը կարժենա 820 դոլար։

Արժեքը գրեթե երկու անգամ ավելի բարձր է, քան Չինաստանում: Թերևս, գների այդպիսի թռիչքի պատճառով արտադրողը չի ցանկանում արտադրել ավելի թանկ Mi 10 Pro արտասահմանյան խանութներում:

Պաշտոնապես հայտնի չէ, թե որ երկրները կսկսեն ստանալ Xiaomi-ի սարքերը: Xiaomi Mi 10 շարքի համաշխարհային վաճառքի մեկնարկը նախատեսված է մարտի 28-ին: Ըստ ամենայնի՝ այս ամսաթվին ավելի մոտ պարզ կլինի, թե ընկերությունն արդյո՞ք կսկսի թողարկել իր բարձրակարգ ֆլագմենն Արևմուտքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները