Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է 500 միլիոն եվրո հատկացնել ակումբներին օգնելու համար

17:55   27 Մարտ 2020    275

Իսպանիայի Թագավորական Ֆուտբոլի Ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է ֆինանսական օգնություն ցուցաբերել իսպանական ակումբներին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

«Մենք զրուցեցինք ֆինանսական կազմակերպությունների հետ: Եթե Լա Լիգան ցանկանա, մենք կխոսենք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մենք աշխատում ենք 500 միլիոն եվրո վարկային գծի տրամադրման ուղղությամբ»,- ասել է Ռուբիալեսը:

Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլի լիգան (EFL) հանդես էր եկել ակումբներին տոկոսադրույքով վարկ տրամադրելու գաղափարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները