Լուկաշենկոն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին. զբաղվում ենք առանց աղմուկ ու փոշի բարձրացնելու

18:26   27 Մարտ 2020    255

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշում է, որ Բելառուսում ձեռնարկվում են COVID-2019 կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ կանխման անհրաժեշտ միջոցառումներ:

Պետության ղեկավարը շեշտել է, որ երկրում յուրաքանչյուր ծառայություն՝ բժիշկներից մինչեւ իրավապահ մարմիններ, այս իմաստով իրենց գործով են զբաղված: Հայտնաբերվում են շփված անձինք, կանխարգելման աշխատանք է կատարվում: Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, դեմ է այս թեմայի շուրջ փսիխոզին եւ խուճապին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք դրանով զբաղվում ենք: Բայց միայն թե առանց աղմուկ ու փոշի բարձրացնելու»,- ասել է Բելառուսի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները