Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

19:02   27 Մարտ 2020    295

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

«Իմ թեստի պատասխանը դրական է։ Բարեբախտաբար, ախտանշանները թույլ են արտահայտված, ես ինքնամեկուսացել եմ և աշխատում եմ տնից», - գրել է նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տեսանյութում նա նաև կոչ է արել բրիտանացիներին տանը մնալ և կատարել բժիշկների հանձնարարականները։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հայտնել էր, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ արտահայտվել են թույլ ախտանշաններ: Կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել»,-գրել էր Մեծ Բրիտանիայի ղեկավարը:

Նա մանրամասնել էր, որ ներկայում ինքնամեկուսացել է, սակայն կշարունակի առաջնորդել կառավարության պայքարն ընդդեմ վարակի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները