ՄԻԵԴ-ը կորոնավիրուսի պայմաններում դադարեցրել է հայցերի ընդունումը

19:56   27 Մարտ 2020    260

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կորոնավիրուսի պայմաններում դադարեցրել է հայցերի ընդունումը:

Բացառություն կլինեն հատուկ կարեւորության դեպքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարտի 16-ից գրավոր ընթացակարգով ՄԻԵԴ-ի Մեծ պալատը շարունակել է իր աշխատանքը՝ ասվում է տեքստում:

Նշվում է, որ աշխատանքի դադարեցման մասին որոշում է ընդունվել կարանտինի միջոցներին համապատասխան, որը սահմանել է ընդունող երկիրը, այսինքն՝ Ֆրանսիան:

«Այս շրջանում դատարանի շենք կարող են մտնել միայն դատավորներն ու քարտուղարության աշխատակիցները: Խստորեն պահպանվում են սանիտարական նորմերը, որոնք սահմանել են իշխանությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները