Բրիտանիայում ռեկորդային թվով մարդիկ են մահացել կորոնավիրուսից. BBC

10:05   28 Մարտ 2020    285

Բրիտանիայում 24 ժամում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 759-ի:

Այս մասին հաղորդում է European Pravda-ն՝ BBC-ին հղումով:

Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 181 մարդ. սա համաճարակի սկզբից ի վեր երկրում գրանցված մահվան դեպքերի ամենամեծ աճն է: Ներկայումս Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 14.579 դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսօր հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով: Նա ինքնամեկուսացել է տանը: Բացի այդ, վարակվել է նաև Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները