Իտալիայում մոտ 50 բժիշկ է մահացել կորոնավիրուսից. «Ինտերֆաքս»

10:27   28 Մարտ 2020    249

Իտալիայում առնվազն 45 բժիշկ է մահացել կորոնավիրուսով վարակվելուց հետո, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Իտալիայի Բժիշկների ասոցիացիայի տվյալներով, ներկայումս երկրի մոտ 6 հազար բուժաշխատողներ վարակված են նոր կորոնավիրուսով: Միևնույն ժամանակ, պաշտոնապես հաստատվել է 45 բժիշկների մահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նաև մարտի 27-ին Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Սիլվիո Բրուզաֆերոն հայտարարել է, որ COVID-19-ով վարակի դեպքերի պիկը կգրանցվի առաջիկա օրերին:

Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում ավելի քան 80 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 8 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները