Ֆրանսիայում COVID-19-ից առաջին անչափահասն է մահացել. Ekhokavkaza

10:50   28 Մարտ 2020    294

Փարիզի Նեկեր հիվանդանոցում երկու օր առաջ նոր կորոնավիրուսով վարակվելու հետրանքով մահացել է Էսոն դեպարտամենտի 16-ամյա բնակչուհին:

Այս մասին մարտի 27-ին հայտարարել է Ֆրանսիական միջազգային ռադիոն: Նա Ֆրանսիայում առաջին անչափահաս զոհն է Covid-19-ից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցած շաբաթ աշակերտուհին սկսել է հազալ, իսկ շաբաթ օրը նա շնչառության դժվարություն է զգացել: Երկուշաբթի օրը նա արդեն հազի նոպաներ է ունեցել: Մայրը Ժյուլիին տարել է թերապևտի մոտ, որը «զգալի շնչառական անբավարարություն» է արձանագրել: Աղջիկը հոսպիտալացվել է մոտակա հիվանդանոց, որտեղ կորոնավիրուսի թեստ է անցկացվել, որից հետո նրան տեղափոխել են Փարիզի Նեկեր մանկական հիվանդանոց, որտեղ թեստի արդյունքը դրական է եղել: Մահվանից մի քանի ժամ առաջ 16-ամյա Ժյուլին բողոքել է սրտի ցավից:

Ֆրանսիայի առողջապահության փոխնախարար Ժերոմ Սալոմոնը հայտարարել է, որ աշակերտուհին վիրուսի ծանր ձևի զոհ է դարձել, ինչը ծայրահեղ հազվադեպ է հանդիպում երիտասարդների շրջանում: Վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ Ֆրանսիայում «համաճարակի բարձր ալիք» է սպասվում: Մարտի 27-ի տվյալներով, Ֆրանսիայում 1696 մարդ է մահացել Covid-19-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները