Ֆրանսիայում 14 օրով երկարաձգել են ինքնամեկուսացման ռեժիմը. Reuters

11:29   28 Մարտ 2020    300

Ֆրանսիայի իշխանությունները երկարաձգել են ինքնամեկուսացման ռեժիմը՝ երկրում և աշխարհում կորոնավիրուսի շարունակվող ակտիվության պատճառով:

Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով, ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվում է 14 օրով, այսինքն՝ մինչև ապրիլի 15-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին տվյալների համաձայն, Ֆրանսիայում գրեթե 30 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 1696 մարդ: Երկրում չեն գործում սրճարանները, ռեստորանները և կինոթատրոնները, իսկ մարտի 17-ից սկսած խիստ սահմանափակումներ են մտցվել մարդկանց տեղաշարժի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները