ՄԱԿ-ի՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցների թիվը հասել է 86-ի

13:56   28 Մարտ 2020    281

ՄԱԿ-ի՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցների թիվը հասել է 86-ի: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է РИА Новости-ն:

«Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ի 86 աշխատակից հաղորդել է այն մասին, որ վարակված է կորոնավիրուսով»,- ասել է Դյուժարիկը: Նրա խոսքով՝ դեպքերի մեծ մասը գրանցված է Եվրոպայում, կան նաև աշխատակիցներ, որոնք վարակվել են Աֆրիկայում, Ասիայում և ԱՄՆ-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարտի 11-ին ԱՀԿ-ն հաղորդել է COVID-19 կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 500.000-ը, ավելի քան 23 հազար մարդ մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները