Կորոնավիրուսի օջախ Ուհանում մասնակիորեն վերականգնվել է մետրոյի աշխատանքը

17:56   28 Մարտ 2020    170

Չինաստանի Ուհան քաղաքում, որը կորոնավիրուսային վարակի տարածման օջախն է դարձել, մասամբ վերսկսվել է մետրոյի աշխատանքը, գրում է ria.ru-ն՝ քաղաքային իշխանություններին հղումով։

Նշվում է, որ բոլոր ուղևորները պարտավոր են պաշտպանիչ դիմակներ կրել։ Ներկայում Ուհանում գործում է մետրոյի ինը ճյուղ և 228 կայարան: Թե երբ կվերսկսվի մյուս կայարանների աշխատանքը, դեռևս չի հաղորդվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հաղորդվում է, որ մարտի 23-ից բոլոր գծերում, որոնք այսօր վերսկսել են աշխատանքը, դատարկ գնացքներ են վարել, որպեսզի ստուգեն բոլոր համակարգերը և վերացնեն երկարատև պարապուրդի պատճառով առաջացած հնարավոր անսարքությունները:

Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 600 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27 417-ի, ապաքինվածներինը՝ 133 426-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները