Իրանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ խելահեղ ալիքը Նովրուզ Բայրամի պատճառով

21:09   28 Մարտ 2020    196

Իրանի իշխանությունները հայտնել են երկրում COVİD19-ի երկրորդ ալիքի բռնկման մասին։

Այս մասին հաղորդել է Իրանի կառավարության մամուլի խոսնակ Ալ Ռաբիին՝ որպես պատճառ նշելով, որ քաղաքացիների մեծ մասը Նովրուզ Բայրամի տոնի կապակցությամբ անտեսել է վարակի տարածման դեպ կանխարգելիչ քայլերը։ Իրականում այս երկրում համաճարակի առաջին ալիքի մարման մասին խոսք չէր կարող գնալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախագահ Ռոհանին կառավարության նիստին խոսել է ձեռնարկվելիք համազգային ավելի խիստ քայլերի մասին։ Այն նրա խոսքով, ներառելու է սոցիալական հեռավորության պահպանում և այլ քայլեր՝«երբ առաջիկա օրերին Իրանը բախվի հիվանդության նոր ալիքին»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները