Էկվադորում կորոնավիրուսից մահացածներին կհուղարկավորեն եղբայրական գերեզմանում

21:31   28 Մարտ 2020    201

Էկվադորի ամենամեծ քաղաք Գուայակիլում, որտեղ ամենից շատ դեպքերն են ֆիքսվել նոր տիպի կորոնավիրուսի, մահացածներին հուղարկավորելու են եղբայրական գերեզմանում։

Այս մասին հայտարարել է Գուայակիլի իշխանությունների ներկայացուցիչ Գուստավո Սունյիգան, ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման։

«Կընտրվի հարմար տարածք քաղաքում, որպեսզի իրականացվի հուղարկավորությունը»,- Ecuavisa-ին փոխանցել է Սունյիգան, հավելելով, որ խոսքը երեք հարյուր դիակի հուղարկավորության մասին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշենք, որ Գուայակիլում գտնվում են Էկվադորում կորոնավիրուսով վարակվածների 71 տոկոսը։ Այդ երկրում կա 1627 վարակակիր, մահացել է 41 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր  


Վերնագիրի այլ պիտակները