Ֆրանսիան երկարաձգել է ինքնամեկուսացման ռեժիմը մինչև ապրիլի 15-ը

21:55   28 Մարտ 2020    192

Ֆրանսիայի իշխանությունները երկարաձգել են ինքնամեկուսացման ռեժիմը ևս 2 շաբաթով՝ երկրում կորոնավիրուսի շարունակվող ակտիվության պատճառով:

Այս մասին հայտնում է Euronews-ը: Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպի խոսքով՝ համաձայն մեկուսացման առաջին տասը օրվա, երկիրը դեռ գտնվում է համաճարակի սկզբում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆրանսիայում փակ են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները և թատրոնները, իսկ մարտի 17-ից սկսած գործում են խիստ սահմանափակումներ մարդկանց տեղաշարժի վրա: Փողոց դուրս գալու համար մարդիկ պետք է լրացնեն հատուկ թերթիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները