Չեչնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3-ի

22:53   28 Մարտ 2020    243

Չեչնիայում 3 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Այս մասին Գրոզնի հեռուստաալիքի եթերում ասել է երկրի Առողջապահության նախարարության ղեկավար Էլխան Սուլեյմանովը:

Նրա խոսքերով պացիենտների վիճակը բավարար է: Միայն 3-ն ունեն սուր շնչառական վիրուսային հիվանդության կլինիկական դրսևորումներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չեչնիայում ավելի քան 630 մարդ գտնվում է կարանտինի մեջ՝ բժշկական անձնակազմի հսկողության տակ, ասել է Սուլեյմանովը: Բոլորն էլ եկել են համաճարակաբանական անբարենպաստ իրավիճակ ունեցող երկրներից կամ շփման մեջ են եղել ժամանածների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեչնիա  


Վերնագիրի այլ պիտակները