Ռումինիայում մարդկանց առաջարկել են կարանտինն անվճար անցկացնել թագավորական ամրոցում

09:45   29 Մարտ 2020    176

Ռումինիայում մարդկանց առաջարկել են կորոնավիրուսի կարանտինն անցկացնել Պելեշ ամրոցում:

Այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել երկրի Թագավորական տունը Facebook-ի իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կապված Ռումինիայում արտակարգ դրության հայտարարության հետ` Թագի պահապանը և նրա քույրը ազգային կոմիտեին անվճար կտրամադրեն 53 տեղ համարներում և Պելեշի տարածքի ամառանոցներում ապրելու համար նրանց, որոնց կարանտին է անհրաժեշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, թագավորական ընտանիքը բացել է հատուկ հիմնադրամ օգնելու համար տարեց քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսի համավարակի պայմաններում պարտավոր են հետևել ինքնամեկուսացման ռեժիմին: Հավաքված գումարը կծախսվի առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու, հոգեբանների և տան ծառայությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռումինիա  


Վերնագիրի այլ պիտակները