Վրաստանը կասկածելի որակի համար չեղարկել է արագ թեստերի մատակարարման պայմանագիրը չինական ընկերության հետ

10:25   29 Մարտ 2020    165

Վրաստանը չեղարկել է COVID-19 արագ թեստերի մատակարարման պայմանագիրը չինական Shenzhen Bioeasy Biotechnology ընկերության հետ:

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հայտարարությունը տարածել է sputnik-georgia-ն: Արագ փորձարկման կասկածելի որակ ունեցող բոլոր թեստերը վերադարձվել են Չինաստան:

Բանակցություններ են ընթանում մեկ այլ ընկերության հետ: Առաջիկայում առաջին երկու հազար թեստերը կհասնեն Վրաստան: Եթե թեստերի որակը համապատասխանի չափանիշներին, ապա ձեռք կբերվի ևս լրացուցիչ խմբաքանակ:

Տիկարաձեի հայտարարությամբ՝ բոլոր թեստերը, որոնք առաքվում են Վրաստան, ուշադիր ստուգվում են, և միայն դրանից հետո են օգտագործվում ախտորոշման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները