ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսից մինչեւ 1 տարեկան երեխայի առաջին մահն աշխարհում. Ria

10:49   29 Մարտ 2020    179

ԱՄՆ-ում գրանցվել է մինչեւ 1 տարեկան մանկահասակ երեխայի առաջին մահը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է RIA-ն՝ հղում անելով Իլինոյս նահանգի առողջապահության դեպարտամենտի կայքին:

Նշվում է, որ մահացող երեխան 1 տարեկան էլ չկար, Չիկագոյից էր:

Իլինոյսի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Նգոզի Էզիկեն հայտնել է, որ աշխարհում դեռ չէր գրանցվել դեպք, երբ COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով մահանար մինչեւ 1 տարեկան երեխա: Այժմ քննություն է տարվում երեխայի մահվան հանգամանքներով պայմանավորված:

ԱՄՆ-ի կառավարությունը փաստում է, որ մինչ այժմ գրանցված մահերի 85 տոկոսը կազմում են տարեց մարդիկ, ովքեր ռիսկային գոտում են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանկահասակ երեխա է մահացել նաեւ Չինաստանում, սակայն նա չի եղել մի քանի ամսական:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները