Դայվերները գետի հատակում գտել են ավտոմեքենաների հավաքածու. Լուսանկարներ

11:08   29 Մարտ 2020    251

Պորտլենդում (ԱՄՆ) դայվերները որոշել են ստուգել տեղի լեգենդներից մեկը, համաձայն որի` գետում պիկապ է սուզվել, որը, ըստ շշուկների, այնտեղ է ուղարկել իր զուգընկերոջ հետ գժտված մի աղջիկ:

Սակայն 20 տարի առաջ սուզված Chevrolet-ի հետ միասին թիմին հաջողվել է գետի հատակում հայտնաբերել անցյալ հարյուրամյակի մի քանի եզակի ավտոմեքենաներ:

Արտասովոր գտածոների մեջ ջրասուզակները գետի հատակին հայտնաբերել են կարմիր գույնի լեգենդար Mazda RX-7: Թե որքան ճապոնական մեքենաներ են գտնվել ջրի տակ` ստույգ հայտնի չէ: Սակայն եթե հաշվի առնենք, որ տվյալ մոդելը սկսել է թողարկվել 1981 թվականին, ապա կարելի է ենթադրել, որ «Մազդան» կարող էր հատակում հայտնված լինել 40 տարուց փոքր-ինչ քիչ:

Բացի դրանից, դայվերներին հաջողվել է գետից հանել այլ հազվագյուտ ավտոմեքենաներ, որոնց շարքում են 1973 թվականի արտադրության Ford Mustang Mach 1-ը, ինչպես նաև երեք պիկապներ` ներառյալ Chevrolet Luv-ը: Հայտնաբերված բոլոր ավտոմեքենաները սարսափելի վիճակում են և վերականգնման ոչ ենթակա:

Մինչ այժմ հայտնի չէ, թե որտեղից է հայտնվել ավտոմեքենաների գերեզմանոցը այդ գետում, սակայն կարծիք կա, որ գետի հատակում գտնված մոդելները կարող են սուզված լինել առևանգողների կամ ապահովագրական խարդախների կողմից:





Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները