Իսպանիան հայտարարել է երկշաբաթյա աշխատանքային արձակուրդ. RIA Novosti

12:28   29 Մարտ 2020    238

Իսպանիան հայտարարել է կարանտինի խստացման մասին. այն ընկերությունների աշխատակիցները, որոնք զբաղված չեն կենսական անհրաժեշտության ոլորտներում, պետք է երկու շաբաթ մնան տանը և չգնան աշխատանքի:

Այս մասին հաղորդում է Hayatsk.info-ն` հղում անելով երկրի վարչապետ Պեդրո Սանչեսին:

«Բոլոր նրանք, որոնց աշխատանքը կենսական անհրաժեշտության չէ, մոտակա երկու շաբաթը` մարտի 30-ից ապրիլի 9-ը, պետք է մնան տանը»,- հայտարարել է վարչապետը:

Նշվում է, որ ընկերությունները կվճարեն աշխատավարձը, իսկ աշխատակիցները դա կհատուցեն ավելի ուշ:

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել է 72 հազար մարդ, մահացել գրեթե 6 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները