Ամերիկյան ռազմածովային ուժերի հիվանդանոցային նավը ժամանել է Լոս Անջելես. Интерфакс

12:53   29 Մարտ 2020    192

ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող USNS Mercy մեծ հիվանդանոցային նավը ժամանել է Լոս Անջելեսի ափերի մոտ՝ աջակցելու առողջապահության քաղաքային ծառայություններին կորոնավիրուսի դեմ պայքարում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ամերկյան ռազմածովային ուժերին:

Ինչպես ավելի վաղ Պենտագոնը տեղեկացրել էր, ԱՄՆ բանակը 3 ռազմական դաշտային հիվանդանոցներ է ուղարկել Նյու Յորք և Վաշինգտոն նահանգներ:

CNN-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի ևս մեկ հիվանդանոցային նավի ժամանման են սպասում Նյու Յորքում:

COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ԱՄՆ-ում վերջին տվյալների համաձայն հասել է 112 560-ի: Մահացության ցուցանիշը կազմում է 1878-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները