Կանադայի վարչապետի կինն ապաքինվել է կորոնավիրուսից

13:39   29 Մարտ 2020    191

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոն, ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ուզում եմ Ձեզ հետ կիսվել վերջին նորություններով. ես ինձ արդեն լավ եմ զգում: Իմ ներկա բժիշկն ու Օտտավայի առողջապահության վարչությունը վստահեցնում են, որ վտանգն արդեն անցել է»,- գրել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարտի 12-ին Թրյուդոն հայտնել էր, որ տանը կմեկուսանա, քանի որ իր կինը վարակվել է կորոնավիրուսով:

Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է հունվարի 15-ին: Այժմ վարակված է ավելի քան 5400 մարդ, նրանցից 60-ը մահացել է, ապաքինվել է 479 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները