Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

13:41   29 Մարտ 2020    279

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

«Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռներն անցել են 230 կմ՝ 30 կմ առավելագույն բարձրության վրա»,– ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ սա արդեն չորրորդ փորձարկումն է ամսվա սկզբից: Մինչ այդ Հյուսիսային Կորեան հրթիռներ էր արձակել մարտի 2-ին, մարտի 9-ին և մարտի 21-ին:

Նախորդ հրթիռների արձակմանը դիտելու էր գնացել նաև երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը մի շարք գեներալների հետ ուշիուշով խոտածածկ տարածքից մարտի 21-ին հետևել էր իրադարձություններին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները